6 հետաքրքիր փաստ կահույքի մասին
2019-06-25
Ժամանակակից աշխարհում կահույքը անհրաժեշտություն լինելուց զատ նաև շքեղության առարկա է ու բնակարանի ինտերիերի էքսքլյուզիվ ու անբաժանելի մասը, ուստի ահա մի քանի հետաքրքիր փաստ հենց կահույքի մասին մեր այսօրվա բլոգում:
• Հնէաբանների կողմից գտնված ամենահին կահույքը պատկանել է Մեսոպոտամիայի և Եգիպտոսի արիստոկրատներին: Գտնվել են քարից պատրաստված աթոռներ, բազկաթոռներ, նստարաններ, զարդատուփեր, որոնք մահացողի հետ դամբարան են իջեցվել, որպեսզի երկնային կյանքում ևս ապահովեն նրա հարմարավետությունը:
• 1911թ. Թոմաս Էդիսոնը ստեղծեց բետոնե կահույք՝ պնդելով, որ այն գեղեցիկ լինելուց բացի դիմացկուն է, բայց նրա հայտնագործությունը այդպես էլ լայն տարածում չգտավ: Իսկ երբ սկսեցին ի հայտ գալ փափուկ կահույքի առաջին նմուշները, դրանք անմիջապես տարածում գտան եվրոպական պալատներում:
• ԱՄՆ-ի Օհայո նահանգում կա քարե արձան-մահճակալ՝ նվիրված աշխարհի բոլոր մահճակալներին: Իսկ այ այժմյան կոշտ հիմքով ու փափուկ ներքնակով մահճակալներն առաջացել են Ռուսաստանում 17-րդ դարում: Մինչ այդ մարդիկ քնել են վառարաններին ու նստարաններին:
• Առաջին փչվող կահույքը ստեղծելու փորձն արվել է 1895թ. Լինֆորդ Ռութի կողմից, որը գոլորշիով լցրեց գնացքների համար նախատեսված ներքնակները:
•Բնական կաշվով պատված կահույքը ունիկալ է, քանի որ կաշին ունի մարդու կառուցվածքին հարմարվելու հատկություն: Ուստի եթե 2 տարբեր մարդիկ լրիվ նույն բազմոցը պատվիրեն, մի քանի ամիս անց դրանք լրիվ տարբեր ուրվագծեր ու ձև կունենան:
• Գոյություն ունի օդում «սավառնող» մահճակալ, որը գետնին չի դիպչում շնորհիվ ուժեղ մագնիսական դաշտի: Այն մնում է 20-30սմ բարձրության վրա ու կարող է մինչև 1 տոննա քաշ պահել:
Այսքանն էր մեր պատրաստած նյութը կահույքի մասին, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Երևանում կահույքի ամենաօրիգինալ ու շքեղ տեսականուն, անպայման այցելեք մեր խանութ-սրահներ կամ սեղմելով այստեղ՝ ծանոթացեք մեր առցանց խանութի կահույքի տեսականուն: Իսկ եթե ձեզ հետաքրքրեց այս թեման, կահույքի մասին ևս 10 փաստի մասին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղմանը: