+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

Marialuce - about

Մեր մասին


Մարիա Լուչե ապրանքանիշը Երևանում է 2012 թվականից և ներկայումս այն մարդկանց ուշադրության կենտրոնում է, ովքեր փնտրում են ինչ-որ յուրահատուկ բան իրենց տան կամ գրասենյակի ձևավորման համար: Այստեղ դուք կարող եք գտնել չտեսնված բարձր որակի ներքին հարդարման պարագաների բազմազան տեսականի՝ մասնավոր և հասարակական վայրերի համար: Ընդհանուր առմամբ կան 5 այսպիսի խանութ սրահներ, երեքը Երևանում, երկուսը Թբիլիսիում:

Շեշտը դրված է լամպերի, ջահերի, մոմակալների, հատակի և առաստաղի լամպերի, լուսամփոփների, լուսարձակների գերազանց տեսակների լայն ընտրանու վրա, ինչպես նաև բարձրորակ ներքին և արտաքին դռների, դեկորատիվ շիրմաների, էլեկտրական բուխարիների վրա: Մենք նաև կատարում ենք կահույքի և լուսավորության անհատական պատվերներ։ Սրանք ներքին հարդարման հիմանական բաղադրիչներն են, որոնք ապահովում են տան, գրասենյակի, ռեստորանի կամ ցանկացած այլ տարածքի հարմարավետությունը և մթնոլորտը:

Մեր աշխատանքի հիմանական փիլիսոփայությունը դա ոճային բազմազանությունն է, որը պետք է արտահայտվի թե՛ առանձին պարագաների, և թե՛ ամբողջ հավաքածուի մեջ:

Մենք նաև կատարում ենք կահույքի և լուսավորության մասնավոր պատվերներ: Շուկայում մեր ակտիվ գործունեության ընթացքում մենք ձեռք ենք բերել մեծ փորձ հյուրանոցների և սրճարանների լուսավորման և ինտերիերի գեղարվեստական ձևավորման մեջ: Ի լրացում, մենք ակտիվորեն համագործակցում ենք դիզայներական ընկերությունների հետ: Ինչևէ, մենք չենք պատրաստվում կանգ առնել, մենք որոշել ենք մեծացնել մեր խանութների ցանցը, դարձնելով դրանք յուրաքանչյուր քաղաքի մասնիկը, ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլ նաև Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում:

Մեր հաճախորդները միջին և բարձր դասի ներկայացուցիչներն են, ովքեր չափազանց տպավորված են մեր աշխատելու սկզբունքով. գնի և որակի իդեալական համադրությամբ, ինչպես նաև սպասարկման որակով, որը նույնպես մոտ է իդեալականին: Նոր ապրանքանիշ և տեսականի ընտրելու որոշիչ չափանիշը մեզ համար բարձր որակն է: Մենք խնամքով և խստորեն ենք ընտրում այն ապրանքանիշերը, որոնց հետ համագործակցում ենք: Շուկայում բարձրորակ ապրանքներ ներկայացնելը և ծառայություններ մատուցելը մեր առավելություններից մեկն է: Այս սկզբունքը բերում է մեր գլխավոր նպատակի իրականացմանը, այն է լինել առաջինը նմանատիպ ընկերությունների մեջ, ճանապարհ հարթել դեպի երկարաժամկետ զարգացման հեռանկարներ: Մենք խստապահանջ ենք մեր աշխատակազմի և ինքներս մեր նկատմամբ, ցանկանալով հասնել լավագույն արդյունքի: Մեր կոմպետենտ և բարեհամբույր խորհրդատուները տիրապետում են ամբողջական ինֆորմացիային բոլոր ապրանքների մասին և սիրով կպատասխանեն ցանկացած հարցի: Սա մեր ընկերության հաջողության երաշխիքներից մեկն է: Մենք գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդին, գործընկերոջը և նույնիսկ սովորական այցելուին:

Հետևաբար մենք անում ենք ամեն ինչ նրանց գոհացնելու համար: Մեր կարգախոսն է ‹‹Կատարելություն ամեն դետալում››:


ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut