+374 (94) 040 - 888

Երկ. - Շաբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Կիրակի` 11:00-ից մինչև 18:00-ն

10 հետաքրքիր փաստ կահույքի մասին

10 հետաքրքիր փաստ կահույքի մասին

2019-05-29

Առօրյայում մեզ հանդիպող յուրաքանչյուր առարկա ունի իր ստեղծման պատմությունը, և կահույքը չի կարող բացառություն լինել, ուստի ահա 10 հետաքրքիր փաստ կահույքի տարբեր տարրերի մասին:


1)  Քանի որ Հյուսիսային ու Հարավային Կորեայի հարաբերությունները դժվար է բարեկամական կոչելը, այս երկրների ղեկավարների բանակցության համար հատուկ սեղան կա: Այն գտնվում է 2 երկրների սահմանի վրա կառուցված կոնֆերանս դահիճում և տեղադրված է այնպես, որ սեղանի երկու կողմում նստելիս՝ յուրաքանչյուր երկրի ղեկավար հատած չի լինում մյուս երկրի սահմանը:


2)  Բարի սեղաններն ու աթոռները ստեղծվել են Վայրի Արևմուտքում: Հարբած մարդիկ դժվարանում էին երկար մնալ բարձր աթոռների վրա ու ազատում էին այն՝ տեղ տալով հաջորդ այցելուներին: Իսկ բարի սեղանները ստեղծվել էին այն ժամանակ հաճախ հանդիպող կրակոցներից խուսափելու համար:


3)  Հին Հունաստանում ամբողջ կահույքը (այդ թվում՝ մահճակալները) եղել է քարից, և միայն մ.թ.ա. 5-րդ դարում է ստեղծվել առաջին փայտե կահույքը:


4)  Դարակների նախատիպ հանդիսացել են ծառի փչակները, որոնք փորել են կենդանիներն ու թռչունները՝ պահելու համար իրենց ուտելիքը:


5)  IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը տառապում է դիսլեքսիայով, ուստի այնտեղի կահույքի նմուշներին տրվում են հնարավորինս պարզ անվանումներ:


6)  Կահույքի շուկայում ամենավատը վաճառվում է մանկական կահույքը, որը պայմանավորված է երեխաների արագ աճով:


7)  Ըստ վիճակագրության՝ գումարի չափը, որը գնորդը պատրաստ է ծախսել բնակարանի կահավորանքի վրա, կախված է նրա ազգությունից: Այդ հարցում ամենաշռայլը գերմանացիներն են, իսկ ամենամատչելի կահույքը նախընտրելի է ռուսների համար:


8)  Ջոն Լենոնն ուներ ամբողջությամբ սպիտակ բնակարան, որը լցված էր սպիտակ կահույքով:


9)  Ռուսները մահճակալ սկսել են օգտագործել Պետրոս Առաջինից հետո: Մինչ այդ նրանք քնում էին վառարաններին կցված քարե հարթակների կամ նստարանների վրա:


10)  «Կնքահայրը» ֆիլմի հայտնի Ալ Կապոնեն հասարակ կահույք վաճառող էր:


Հուսով ենք՝ ինչ-որ նոր կամ հետաքրքիր ինֆորմացիա տվեց ձեզ այս նյութը, իսկ մենք հիշեցնենք, որ բազմաոճ, նրբաճաշակ ու շքեղ կահույք փնտրելիս անպայման այցելեք Maria Luce խանութ սրահներ Երևանում և Թբիլիսիում: Մեր տեսականին իսկապես օրիգինալ է ու իր մեջ համադրում է լավագույն գինն ու որակը, ինչում կհամոզվեք՝ անցնելով այս հղմամբ ու ծանոթանալով տեսականուն օնլայն:



ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են | By brandon

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut