Յուրահատուկ բուխարիներ ամբողջ աշխարհից
2019-05-21
Բուխարին արդեն վաղուց միայն բնակարանի ջերմությունն ապահովելու համար չէ: Այն կահավորման օրիգինալ տարր է, որը ինտերիերին միանգամայն նոր շունչ ու շքեղություն է հաղորդում:
Բուխարիներ արտադրող ու վաճառող ընկերությունները տարեցտարի աճում են՝ ընդլայնելով նաև արտադրանքի ֆունկցիոնալությունը: Վաճառվում են փայտով կամ էլեկտրականությամբ վառվող տարբեր չափի, ձևի, տարբեր նյութերից պատրաստված նմուշներ: Կարող են արտադրվել բուխարիներ մասսայական վաճառքի, սահմանափակ քանակով վաճառքի համար կամ էլ մեկ նմուշով: Ահա իսկապես յուրահատուկ բուխարիներ, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակությամբ ու արժանացել մարդկանց ուշադրությանը:
Ահա, օրինակ, 4 միլիոն դոլար արժողությամբ բուխարի, որն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց: Չնայած կոմպակտ չափերին՝ այս բուխարին կարողանում է տաքացնել 90քմ տարածք:
Ահա մեկ այլ հետաքրքիր նմուշ՝ բաղկացած ակուստիկ համակարգից, տնային կոնոթատրոնից, DVD նվագարկչից և բուխարուց:
Իսկ սա Napoleon ընկերության կողմից արտադրված բուխարին է՝ զարդարված Swarowski բյուրեղներով:
EcoSmart Fire շարժական բուխարին հնարավոր է ցանկացած պահի մի տեղից մյուսը տանել:
Ահա մեկ այլ հետաքրքիր լուծում ֆրանսիական Focus ընկերության կողմից՝ խողովակաձև բուխարի:
Մետաղական երեսպատմամբ այս կրեատիվ բուխարին հաստատ ոչ մի հյուրի անտարբեր չի թողնի:
Հաջորդիվ ներկայացնենք շատ հետաքրքիր ու օրիգինալ նմուշներ առանց մեկնաբանության, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Երևանում և Թբիլիսիում գործող Maria Luce խանութ սրահների բուխարիների տեսականուն, անպայման սեղմե՛ք այս հղմանը, քանի որ անընդհատ թարմացվող նրբաճաշակ տեսականին հաստատ կշոյի ձեր աչքը: