Լայն տարածության խաբկանք: Հայելիների ուժը ժամանակակից ինտերիերի մեջ:
2019-05-22
Հայելին միանգամից կարողանում է փոխել միջավայրի տեսքն ու տեսողության համար այն անհամեմատ մեծացնել, ինչը հատկապես փոքր բնակարանների համար անհրաժեշտություն է: Բացի իր հիմնական ֆունկցիայից և տարածություն հաղորդելուց՝ հայելիները նորաոճ ու շքեղ տեսք են տալիս ցանկացած բնակարանի՝ կիրառելի լինելով բոլոր սենյակների համար: Ահա բնակարանի դիզայնի մեջ հայելիների օրիգինալ օգտագործման օրինակներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ՝ ինչպես կահավորել փոքր բնակարանը:
1. Հայելային պատով նեղ խոհանոց
2.Ուղղահայաց մակերևույթին հենած և ոչնչով չամրացված մեծ հայելի
3.Կոմպակտ ննջասենյակի կահույքի ձևավորում դռների հայելապատման միջոցով,
4.Պահարան-տրանսֆորմեր, որի հետևի պատերում արտացոլվում է ողջ սենյակը,
5.Ոսկեգույն նախշերով հայելի փոքրիկ ննջասենյակի անկողնու վերնամասում,
6.Հատակից առաստաղ ձգվող հայելի նեղ միջանցքում,
7.Հայելային զոլեր հյուրասենյակի ինտերիերն էլ ավելի յուրահատուկ դարձնելու համար,
8.Սև շրջանակներով հայելում արտացոլվող բյուրեղապակյա շքեղ ջահ,
9. 2 հայելիների հատումից առաջացած անկյունային կոմպոզիցիա,
10.Պարզ արտացոլանքով հայելիներ լոգասենյակի պատին,
Իսկ ի՞նչ կարծիք ունեք Դուք ինտերիերի նման ձևավորման մասին և երբևէ դիմե՞լ եք հայելիների օգնությանը Ձեր տունը ձևավորելիս: Maria Luce խանութ-սրահներում ևս կան բազմազան աքսեսուարներ բնակարանի համար, և դրանք միանշանակ անտարբեր չեն թողնի Ձեզ: Ուստի առաջարկում ենք անցնել այս հղմամբ և ուսումնասիրել հայելիների մեր տեսականին: