+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

Ջոկոնդայի դուռը

Ջոկոնդայի դուռը

2019-05-23

Մուտքի ու միջսենյակային դռներ ընտրելու հարցում գնորդները միշտ բծախնդիր են, քանի որ դրանք բնակարանի ինտերիերի կարևորագույն տարրերից են: Տարեցտարի դռների խանութներ են ավելանում ու տեսականին լրացվում է ավելի որակյալ ու բազմազան նմուշներով, սակայն այս մեկը հաստատ տարբերվում է մյուսներից:

«Ջոկոնդայի դուռ» կոչվող այս դուռը գտնվում է Բուխարեստում և համարվում է ամենաթանկն աշխարհում: Այն կզարդարի այն առատաձեռն գնորդի բնակարանը, որը պատրաստ կլինի վճարել 34 000 դոլար Մոնա Լիզայի պատկերը կրող այս դռան համար: Այն պատրաստելու համար օգտագործվել են 31 707 Swarowski բյուրեղներ, իսկ պատկերը բնական կաշվից շրջանակի մեջ է:

Պետք է նշել, որ թանկարժեք դռներ պատրաստելիս հազվադեպ է մետաղ օգտագործվում, հիմնական շեշտը դրվում է թանկարժեք փայտի վրա: Օգտագործվող նուրբ կաշին կամ քարերը, իհարկե, դիմացկուն չեն համարվում, և բավականին փխրուն են միջսենյակային դռան ամենօրյա օգտագործմանը դիմանալու համար, ուստի այսպիսի դռները կա՛մ տեղադրվում են քիչ օգտագործվող վայրում, կա՛մ դրանից բացի կա այլ հիմնական դուռ,որը պաշտպանում է երկրորդին խոնավությունից և ավելի հուսալի է բնակարանի անվտանգության համար:

Դռների թանկարժեքությունը կարող է ոչ միայն պատրաստման ընթացքից ու նյութերից կախված լինել, այլ, օրինակ, նրանից, թե ով է նախկինում այն օգտագործել: 2011թ. 2500 դոլար մեկնարկային արժեքով աճուրդի դրվեց խորհրդաշնական «The doors» (Դռներ) անվանումը կրող ռոք խմբի երգիչ Ջիմ Մորրիսոնի տան դուռը, որի գնորդն ու վերջնական գինը մինչ օրս անհայտ են:

Այսքանն ամենաթանկ դռան մասին, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Maria Luce խանութ սրահների շքեղ, օրիգինալ ու որակյալ դրսի ու միջսենյակային դռների տեսականուն, անպայման խորհուրդ ենք տալիս այցելել այս հղմամբ:


ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut