+374 (94) 040 - 888

Երկ. - Շաբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Կիրակի` 11:00-ից մինչև 18:00-ն

Ջահերի ի՞նչ ոճեր կան

Ջահերի ի՞նչ ոճեր կան

2019-05-30

Ինտերիերին համապատասխան ջահ ընտրելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ ոճեր կան և ինչով են դրանք միմյանցից տարբերվում: Բացի հիմնական ոճերից այժմ հաճախ հանդիպում են դրանց խառնուրդներ, իսկ այս դեպքում արդեն հստակ տարանջատել ոճերը հնարավոր չէ, ուստի դիզայներները հիմնվում են սեփական փորձի ու «հոտառության» վրա:


Դասական ջահեր

Առաջացել է ամենաառաջինը: Բնորոշ է սիմետրիկ կառուցվաքը, սահուն գծերն ու ճշգրիտ երկրաչափական պատկերները: Այս ոճն իր մեջ կրում է շքեղություն ու էլեգանտություն: Հիմնականում պատրաստվում է բրոնզից , ապակուց, բյուրեղապակուց, իսկ հին ժամանակների շունչ հաղորդելու համար օգտագործվում են հնաոճ լամպեր:


Ծաղկային ջահեր

Շատ հեշտ տարբերվող ու օրիգինալ ոճ է: Լուսամփոփների, լամպերի, տորշերի ու ջահերի դիզայնի մեջ օգտագործվում են թերթիկներ, տերևներ, կոկոններ, ծաղիկներ ու նույնիսկ ամբողջական փնջեր: Իմաստը բնությանը հնարավորինս մոտ մոտիվներով ու վառ գույներով լուսատուներ ստանալն է:


Տիֆֆանի ջահեր և լամպեր

Ունի թափանցիկ խճանկարի տեսք: Ապակու կտորները հավաքվում են հատուկ սոսնձով, իսկ փուչ մասերը լցվում են թեթև մետաղով: Էլէգանտ այս լուսատուները տալիս են նուրբ ու գունավոր լույս: 


Մինիմալիստական ոճի չահեր

Այս ոճի հիմքում զսպվածությունն ու պարզությունն է: Մինիմալիստական ոճի վառ օրինակ է սկանդինավյան ինտերիերը: Այս ոճի լուսատուներին բնորոշ է միագույն արտաքինն ու լույսը, սահուն, լակոնիկ ձևն ու փոքրաթիվ դետալները:


Մոդեռն ջահեր

Այս ոճը ներառում է դիզայնի 2 ուղղություն՝

  • Բնության մոտիվները դիզայնի մեջ՝ միջատների կամ բույսերի տեսքով լուսատուներ,
  • Երկրաչափական պատկերներով ստացված լուսատուներ, որոնք աչքի են ընկնում վառ ու կոնտրաստային գույներով, անհամաչափությամբ և արտասովոր կորություններով:


Hi-tech և techno ջահեր

Այս ոճը մոդեռնից հստակ տարանջատելը երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալների համար է բարդ, բայց այստեղ ավելի բնորոշ է հղկված մետաղական կոնստրուկցիաների ու մեծ քանակի արտացոլող դետալների օգտագործումը:


Քանթրի ջահեր

Այս ոճին բնորոշ են բրոնզե տարրերը, շղթաները, ձեռքի աշխատանքի նմանակումը դետալների մեջ:


Բյուրեղապակյա ջահեր

Այս բյուրեղների միջով անցնող լույսի ծիածանանման երանգները ոչ ոքի անտարբեր չեն թողնի իրենց շքեղ ու փայլուն տեսքով:


Իսկ Երևանում ամենաշքեղ ու օրիգինալ դասական, մոդեռն, պրեմիում, լոֆտ, լեդ և այլ ջահերին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ ու նույնիսկ կատարել օնլայն գնումներ: Maria Luce-ում հաստատ կգտնեք լավագույն լուծումները Ձեր բնակարանի համար:





ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքը Սպասարկվում է LTT Centre -ի կողմից

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut