+374 (94) 040 - 888

Երկ. - Շաբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Կիրակի` 11:00-ից մինչև 18:00-ն

Ինչպե՞ս ջահերի տեսականուց կատարել ճիշտ ընտրություն

Ինչպե՞ս ջահերի տեսականուց կատարել ճիշտ ընտրություն

2019-06-17

Ջահերի խանութներում կարելի է հանդիպել իրարից լրիվ տարբեր լուսավորման պարագաների լայն տեսականի, ինչը երբեմն բարդացնում է կատարվելիք ընտրությունը: Պետք է հիշել, որ ընդհանուր առմամբ առանձնացվում է լուսատուների 3 հիմնական տեսակ՝

1)Պատերին և առաստաղին ամրացվող լույսեր, որոնք հարմար են փոքր տարածքների լուսավորման համար՝ լոգարան, խոհանոց, միջանցք, երեխաների սենյակ:

2)Կախովի ջահեր, որոնք, շնորհիվ դիզայներական հազարավոր լուծումների, կկարողանան ներդաշնակ դառնալ ցանկացած բնակարանի դիզայնի հետ:

3)Ներկառուցվող լուսատուներ, որոնք օգտագործվում են որպես լուսավորության լրացուցիչ աղբյուր և ընդգծում են ինտերիերի կոնկրետ մասերը: 

Ջահերի խանութ-սրահների ահռելի տեսականու մեջ ջահի օպտիմալ չափ ընտրելու համար հարկավոր է գումարել տարածքի երկարությունն ու լայնությունը և ստացվածը բազմապատկել 10-ով: Արդյունքում կստացվի ջահի օպտիմալ տրամագիծը՝ արտահայտված սանտիմետրերով: Պետք է նաև հասկանալ՝ արդյոք 1 լամպը կհերիքի տարածքը լուսավորելու համար, թե հարկավոր է մեկ լամպանի լուսատուներից կոմբինացիա ստանալ կամ ընտրել շատ լամպերով ջահեր: Հենց լամպիկներն էլ ունեն տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են էներգախնայողությամբ, գնով, երկարակեցությամբ և լույսի ուժգնությամբ, ուստի այս գործոնները ևս պետք  է հաշվի առնել լուսավորումը կազմակերպելիս: Պետք է հասկանալ՝ որքան լուսավորություն է անհրաժեշտ սենյակի լուսավորման համար, ինչի համար պետք է հաշվել լամպերի հզորությունը՝ գումարելով ջահի բոլոր լամպիկների հզորությունները: Հյուրասենյակի համար լուսավորությունը պիտի լինի 240Վտ, խոհանոցի համար՝ 150Վտ, իսկ լոգասենյակի համար բավարար կլինի 120Վտ-ը:

Կարող եք ընտրել նաև՝ ելնելով պատրաստման նյութից:

1. Ապակյա ջահեր, որոնք տոնական տեսք են տալիս սենյակին, բայց պահանջում են մանրամասն խնամք: Համապատասխանում են, օրինակ, հյուրասենյակներին:

2. Մետաղական ջահեր, որոնք աչքի են ընկնում ամրությամբ, կարող եք պատրաստվել պղնձից, բրոնզից կամ պողպատից, պատվել նիկելով կամ ոսկով:

3. Փայտյա ջահեր, որոնք մեծ մասամբ օգտագործվում են քաղաքից դուրս գտնվող քանթրի կամ ասիական ոճ ունեցող տարածքներում: Սրանք սենյակին հաղորդում են հարմարավետություն, բայց պահանջում են հատուկ խնամք և աչքի չեն ընկնում դիմացկունությամբ:

4. Պլաստիկ ջահեր, որոնք մատչելի են, տալիս են ընտրության լայն հնարավորություն շնորհիվ ձևերի, չափերի ու գույների բազմազանության:

Այժմ, երբ դուք արդեն շատ լավ պատկերացում ունեք, թե ինչպես կատարեք ջահի ընտրություն, սիրով հրավիրում ենք ձեզ՝ ծանոթանալու Մարիա Լուչե խանութների ցանցի շքեղ և օրիգինալ լամպերի ու ջահերի տեսականուն, քանի որ այստեղ հաստատ կկարողանաք ընտրել լավագույնը: Ժամանակ չունե՞ք մեզ այցելելու, պարզապես սեղմե՛ք այստեղ ու կծանոթանաք մեր տեսականուն առցանց:

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքը Սպասարկվում է LTT Centre -ի կողմից

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut