+374 (94) 040 - 888

Երկ. - Շաբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Կիրակի` 11:00-ից մինչև 18:00-ն

Ինչպե՞ս հյուրասենյակի բազմոց ընտրել

Ինչպե՞ս հյուրասենյակի բազմոց ընտրել

2019-05-29

Շատ ընտանիքների համար հյուրասենյակը տան կենտրոնն է, որտեղ ընդունում են հյուրերին, անց են կացնում ընտանեկան երեկոներն ու կազմակերպում տոները: Որպեսզի մեծ ընտանիքը ու հյուրերը հարմարավետ կերպով տեղավորվեն բնակարանում, անհրաժեշտ է հյուրասենյակի այնպիսի դիզայն ու կահույք ընտրել, որպեսզի մեծ բազմոցն այնտեղ ներդաշնակ դիտվի ու միաժամանակ ծառայի իր նպատակին:

Շատերն են մտածել ու քննարկել այս այլընտրանքները. ի՞նչ բազմոց ընտրել՝ բարձր կամ գետնին կպած, բացվող մեխանիզմով կամ ֆիքսված, անկյունային, կաշեպատ կամ կտորից, բարձերով հավաքվող կամ ամբողջական, բաց գույնի կամ մուգ և այլն:


Այսօր կկիսվենք մի քանի խորհրդով այն մասին, թե ինչպես հյուրանոցի համար ճիշտ բազմոց ընտրել: Նախ մտածեք՝ ինչի՞ համար է այն հարկավոր:

Եթե պատրաստվում եք ամեն օր հոգնած տուն գալ և պառկել բազմոցին՝ այնտեղ մնալով ողջ երեկոյի ընթացքում, ապա հարկավոր է ընտրել ավելի խորը մոդել՝ սկսած 80 սմ-ից:

Ընկերական զրույցներ անցկացնելու, սեղանի խաղեր խաղալու, թեյ ըմպելու համար ավելի ծավալային բազմոցներն են հարմար, որոնց կցելով փափկաթոռներ և աթոռներ՝ կկարողանաք հեշտությամբ հանգստի գոտի ստանալ, որտեղ մարդիկ ոչ թե կողք կողքի կնստեն, այլ դեմ դիմաց:

Հաճախ պատվիրատուները ցանկանում են, որպեսզի ի սկզբանե չբացվող բազմոցի մեջ ներդրվի բացվող մեխանիզմ, որպեսզի հնարավոր լինի ևս մի լրացուցիչ քնելու տեղ ապահովել տան անդամների կամ հյուրերեի համար: Իհարկե, եթե դա հազվադեպ է պետք գալու, պետք չէ, որ հյուրասենյակի դիզայնը դրա համար տուժի, քանի որ բացվող մոդելների քանակը սովորաբար խիստ սահմանափակ է լինում: Այս դեպքերի համար խորհուրդ է տրվում 90-95սմ խորություն ունեցող բազմոց, իսկ երկարությունը պետք է ընտրվի՝ հաշվի առնելով մարդու մոտավոր հասակը, ով պատրաստվում է քնել այնտեղ:

Ամենահաճախ ծագող հարցերից է՝ ինչ կտոր ընտրել, որպեսզի բազմոցը ընտանի կենդանիների ճանկերից պաշտպանված լինի ու արագ չվնասվի: Այստեղ հարկավոր է հենց կենդանու ճանկերը քողարկել, քանի որ ցանկացած կտորն էլ, պարբերաբար քերծվելով, վաղ թե ուշ մաշված տեսք է ստանալու: Ուստի սկսել են արտադրվել սիլիկոնե պաշտպանիչ ձեռնոցներ կենդանիների համար, որոնց շնորհիվ ստիպված չեք լինի զոհաբերել բազմոցի դիզայնը հանուն կենդանու:

Այսքանն էին այսօրվա խորհուրդները, իսկ եթե փնտրում եք բազմոց Ձեր բնակարանի ինտերիերն էլ ավելի նրբաճաշակ դարձնելու համար, առաջարկում ենք անցնել այս հղմամբ և ծանոթանալ Երևանի ամենակրեատիվ ու հարմարավետ կահույքի սրահի՝ Maria Luce-ի տեսականուն: