+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

Երկրաչափությունը ինտերիերի դիզայնի մեջ

Երկրաչափությունը ինտերիերի դիզայնի մեջ

2019-05-20

Երկրաչափական պատկերների լայն կիրառումը ինտերիերում կապված է այն հանգամանքի հետ, որ նորաձևությունն այս ոլորտում ևս կենսապարբերաշրջանի ձևով է զարգանում, և այսօր հետ է վերադարձել նախորդ դարի կեսերին ամենատարածված ոճը՝ վառ, աչքի ընկնող երկրաչափական պատկերներ: Այստեղից էլ առաջացավ ժամանակակից դիզայներների սերը դեպի խոշոր ու պարզեցված նախշերը:

Մոդեռն մոտեցումների ազդեցությունը երևում է մեղմ, զսպված գույների կիրառման մեջ: Երկրաչափության օգտագործումը ինտերիերի դիզանի մեջ արտահայտվում է պրիմիտիվիզմի, խիստ պարզեցված պատկերի ներկայացման միջոցով, ինչն անմիջապես դեպի իրեն ուշադրություն է գրավում: Բացի դրանից, այստեղ կա ավելի խորը սիմվոլիզմ՝ մաթեմատիկայի կանոնների մասին հիշեցում ամեն րոպե:

Ահա երկրաչափական պատկերների և տպագրության կիրառման մի քանի օրինակներ, որոնք շատ արագ հավանության արժանացան մարդկանց կողմից:

Կահույքի՝ հատկապես կոմոդների, պահարաների երկրաչափական ձևավորումը ևս անտարբեր թողնի ոչ մի այցելուի: Այն կարող է և՛ վառ ու կոնտրաստային գույների կահույք լինել, և՛ առավել զսպված ու հանգիստ, միագույն: Կարող է լինել միաժամանակ մի քանի նյութից պատրաստված կահույք, ունենալ միանգամայն սիմետրիկ կառուցվածք կամ արտահայտված ասիմետրիա: Ամեն դեպքում նմանատիպ կահույքը շատ նորաոճ տեսք կունենա Ձեր բնակարանում:

Երկրաչափական պատկերները օգտագործվում են ոչ միայն հարթության վրա, այլև տարածության մեջ (դռներ, կահույք, բուխարիներ, պաստառներ, սալիկներ և այլն): Տարածականությունը ստացվում է բաց ու մուգ տոների կիրառման, ստվերների ստացման միջոցով:

Ահա կահույքի և լամպերի մաքսիմալ պարզ երկրաչափական դիզայն: Որքան պարզ տեսք ունենա սեղանը, փափկաթոռը, պահարանը, բազկաթոռը, այնքան վառ ու արտահայտիչ կլինի նրա դերը՝ որպես ճարտարապետության հետ միաձուլվող առարկա:

Գնդերի տեսքով լուսատուներ, եռանկյունի աթոռներ, վեցանկյան տեսքով սուրճի սեղաններ, քառակուսի փափկաթոռներ – այս ամենը լակոնիկ ու մինիմալիստական ոճի ինտերիերի տարրեր կարող են դառնալ:

Այսօրվա բլոգի համար նախատեսված էր այսքանը, իսկ եթե ցանկանում եք տեսնել Երևանում և Թբիլիսիում գործող ամենաօրիգինալ կահույքի սրահի՝ Maria Luce-ի տեսականին, անպայման սեղմե՛ք այս հղմանը:


ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut