Աշխարհի 10 ամենաթանկարժեք ջահերն ու լամպերը
2019-05-17
Երբ խոսքը գնում է լուսավորության մասին, մարդկանց հիմնական մասը մտածում է պայծառ լույսի և գեղեցիկ դիզայնի մասին՝ մտքում պատկերացնելով մի որոշակի գումար, որից ավել վճարելը ջահի համար նրան նպատակահարմար չէ: Սակայն երբևէ մտածե՞լ եք, որ աշխարհում վաճառվում են այնպիսի ջահեր, լուսամփոփներ ու լամպեր, որոնք շքեղ առանձնատան գին ունեն, և, բնականաբար, կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեծ սիրով նման գնում կատարել, և այսօրվա բլոգը հենց նման նմուշների մասին է:
10. Կերամիկական ջահ Talavera – 300 000$
Բազմամյա այս կերամիկական ջահը պատրաստվել է Իսպանիայում 18-րդ դարում մի տաղանդավոր նկարչի կողմից, ինչի մասին վկայում են ջահի վրա արված մանր ծաղկային զարդանախշերը:
9. Արտ-դեկո ոճի Sabino պատի լամպեր 350 000$
Այս լամպերի հեղինակ Մարիուս Էռնեստ Սաբինոն հայտնի դարձավ իր աշխատանքներով այն ժամանակ, երբ լամպերը նոր էին սկսել գրավել շուկան: Ֆրանսիայում ստեղծված այս օրիգինալ ապակյա լամպերն այն ժամանակ նոր առաջացած արտ-դեկո ոճի օրինակ են:
8. Ոսկեջրած փայտից պատրաստված լուսատուներ - 400 000$
Պատրաստվել է 18-19-րդ դարերում բրոնզից և ոսկեջրված փայտից՝ որպես Լյուդովիկոս XV-ի՝ պարահանդեսի համար պատվիրած լուսատուների կրկնօրինակ: Բարձրությունը 3 մետր է:
7. Գենուեզյան ապակուց պատրաստված ջահ – 670 000$
Ասում են, որ այն սկզբում նախորդ նմուշի նման որպես լուսամփոփ է պատրաստված եղել, այնուհետև որոշել են շրջել ու դարձնել լիակատար ջահ՝ ավելացնելով մի քանի դետալ: Կա նաև տեսակետ, որ այն ի սկզբանե այսպես է պատրաստվել՝ ցույց տալու համար իբրև այն մասնակիորեն չի ենթարկվում ձգողականության ուժին: Այս ջահն աճուրդի է հանված եղել փարիզյան Soterby’s աճուրդում կես գնով, բայց արդյունքում մասնակիցները, գնահատելով դրա հնությունն ու կատարված աշխատանքը, գինը բարձրացրել են մինչև 670 000 դոլար:
6. Wisteria սեղանի լամպ Tifanny-ից – 790 000$
2 000 դետալից բաղակցած այս ունիկալ լամպի ստեղծողը Կլարա Դրիսկոլլն է (1901թ.), որին ոգեշնչել են ծաղկային մոտիվներն ու ճապոնական մշակույթը: 2015թ. դեկտեմբերին կայացած Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է 790 000 դոլարով:
5. Արտ-դեկո ոճի ջահ Ֆիլադելֆիայի քաղաքապետարանից– 750 000 $
Այս ջահը հայտնաբերել են այն ժամանակ, երբ ցանկացել են ապամոնտաժել շենքը: Բարձրությունը 4 մետրից ավել է, ստեղծվել է 4 նմուշով:
4. Ջահ Salviati – 1 000 000$Ջահ Salviati – 1 000 000$
Գոթական ոճի Salviati ջահը ստեղծվել է իտալացի տաղանդավոր ապակեգործի կողմից 19-րդ դարում Վենետիկում: Այսօր ջահի արժեքը կազմում է 1 մլն դոլար, քանի որ այն պատրաստված է Murano ապակուց եւ ոսկեզօծ է:
3. Ջահ Քուվեյթի առևտրի կենտրոնից – 1 800 000$
Միջին Արևելքում ամենաթանկն ու շքեղը համարվող այս ջահն այլևս հասանելի չէ հիանալու համար, քանի որ այն կոտրվել է: Այն ստեղծվել էր իր շքեղությամբ մարդկանց հիացնելու համար, սակայն մի տղա, ցանկանալով դրանից մի կտոր պոկել, վրան էր շպրտել իր կոշիկը: Արդյունքում ողջ ջահն ընկել ու կոտրվել է:
2.«Ճպուռ» սեղանի լամպ Tiffany-ից – 2 110 000$
Ինչպես Tiffany-ի զարդերն են միշտ պահանջված կոլեկցիոներների համար, այնպես էլ լամպերը: Այս լամպը 2015թ. դեկտեմբերին կայացած Sotheby’s աճուրդում վաճառվել է 2 110 000 դոլարով այն դեպքում, որ մեկնարկային գինը 300 000 դոլար էր: Նախկինում այն Էնդրյու Քարնեգիին և իր ժառանգներին էր պատկանել, ինչը նպաստել էր գնի բարձրացմանը:
1. Սեղանի «Վարդագույն ջրաշուշան» լամպ от Tiffany-ից – 2 800 000$
1907թ. ստեղծված 2000 դետալից կազմված այս լամպը ձեռքով է պատրաստվել՝ որպես միակ ու անկրկնելի նմուշ: Այն նույնիսկ մեկ անգամ մի կոլեկցիոների կողմից մյուսին գաղտնի վաճառվել է ավելի թանկ գնով, քան հիմա է: Այսօր այն մասնավոր հավաքածուի մեջ է և 20 տարի առաջ Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով, ինչը թույլ է տալիս այն անվանել ամենաթանկարժեքը:
Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը: Բնական է, որ նման տեսակի ճոխություն քչերին է հասանելի, ուստի առաջարկում ենք սեղմել այս հղմանն ու ծանոթանալ Maria Luce ջահերի պրեմիում տեսականուն, որոնք իրենց շքեղությամբ կշոյեն Ձեր աչքը: