+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

5 փաստ կրեատիվ փայտե կահույքի մասին

5 փաստ կրեատիվ փայտե կահույքի մասին

2019-05-17

Ցանկացած փայտե կահույք, որը պատրաստված է նույնիսկ չմշակված ու չփայլեցված փայտից, կարող է գեղեցիկ, կրեատիվ ու ոճային տեսք ունենալ: Սա հնարավորություն է տալիս դիզայներներին ստեղծագործելիս լինել ավելի ազատ ու մտածել տարածված ստանդարտներից դուրս:

Նման մոտեցման դեպքում ամբողջությամբ բացահայտվում է այս նյութի ողջ բնատուր գեղեցկությունն ու առավելությունները: Եթե ցանկանում եք խուսափել ինտերիերի դիզայնում հանդիպող գորշ, անդեմ, շաբլոնային մոտեցումներից, ապա կրեատիվ փայտե կահույքը կլինի իրավիճակի փրկությունը: Մի քանի փաստով ներկայացնենք կահույքի այս տեսակի յուրահատկությունը:


Փաստ №1 – օրիգինալ կահույք

Համընդհանուր ընդունում ունեցող հասարակ, գծային մոտեցումներն ու վաղուց քարացած պատկերացումները դուրս են մղվում օրիգինալ դիզայնի շնորհիվ: Օրինակ, եթե միշտ ցանկացել եք քնել առաստաղից կախված մահճակալում, փայտի շնորհիվ դա շատ հեշտությամբ կկարողանաք լուծել:

Փաստ №2 – ունիկալ կահույք

Դուք հավանաբար երբեք չեք հանդիպի նմանատիպ կահույք Ձեր հարևանի տանը, քանի որ ձեռքով պատրաստված փայտե կահույքը սովորաբար շատ ինդիվիդուալ ու անկրկնելի է:

Փաստ №3 – շքեղ կահույք

Ինտերիերի այս տարրերը այնքան վառ են, գեղեցիկ ու էքստրավագանտ, որ տունը զարդարելուց բացի խոսում են նաև Ձեր էության ու սոցիալական դիրքի մասին:

Փաստ №4 – ճաշակն ու անհատականությունն ընդգծող կահույք

Յուրահատուկ կահույքը կարող է տանտիրոջ ոճի, ճաշակի մասին շատ բան ասել, քանի որ այն նման չէ բոլորի տանը ամեն օր հանդիպող կահույքին, և անմիջապես ստիպում է պատկերացում կազմել տան բնակիչների մասին:

Փաստ №5 – հասանելի կահույք

Բացարձակապես պարտադիր չէ դիմել հատուկ դիզայներների օգնությանը, եթե որոշել եք Ձեր բնակարանը կահավորել փայտյա կահույքով, քանի որ անցնելով այս հղմամբ՝ կտեսնեք Maria Luce խանութների ցանցի շքեղ ու աչք շոյող կահույքի տեսականին, որը հաստատ Ձեր ոչ մի հյուրի աչքից չի վրիպի:


ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut