Կրեատիվ ու օրիգինալ աքսեսուարներ բնակարանի համար
2019-05-24
Ինտերիերի դիզայնը պահանջում է մանրակրկիտ ընտրություն, ճաշակ ու կրեատիվ մտածելակերպ, ու այն առարկաները, որոնցով ձևավորում եք ձեր բնակարանը, դառնում են օրիգինալ դիզայնի կարևորագույն բաղադրիչ: Որոշ ժամանակակից դիզայներներ ջանք չեն խնայում այն ուղղությամբ, որ ստիպեն մարդկանց նայել առօրյա իրերին այլ լույսի ներքո:
«Ինտերիեր» հենց բառացի նշանակում է ներքին տեսք, իսկ ինտերիերի առարկաները այն գեղարվեստական կամ ճարտարապետական տարրերն են, որոնցով մենք զարդարում ենք մեր բնակարանը՝ փորձելով տալ նրան անհատական ու յուրահատուկ տեսք:
Յուրաքանչյուրս ցանկանում ենք, որ մեր բնակարանը լինի հարմարավետ ու միևնույն ժամանակ ունենա կրեատիվ տեսք, սակայն ինքնուրույն դա անել քչերն են կարող. խանգարում է ալարկոտությունը, երևակայության բացակայությունը կամ ժամանակի պակասը: Տունը հնարավոր է ձևավորել հետևյալ կերպ՝
· Նկարների օրիգինալ շրջանակներ ու հայելիներ կախելով,
· Կավե, պլաստիկ, փայտյա, ապակյա ու նույնիսկ թղթյա սպասք կամ ծաղկաման դնելով,
· Ծաղկամաններում բնական կամ արհեստական ծաղիկներ տեղադրելով,
· Լամպեր, ջահեր, մոմակալներ ու այլ տարբեր լուսատուների իրար հետ համադրելով,
· Դեկորատիվ սպասք, կախիչներ, ժամացույցներ, բարձեր ու նույնիսկ անձեռոցիկներ օգտագործելով:
Ինչպես տեսնում եք՝ տան տեսքը զգալիորեն կարող է բարելավվել, միայն պետք է ցանկություն ու մի փոքր կրեատիվություն: Իսկ կրեատիվ լուծումների հարցում ձեզ կօգնի Maria Luce խանութների ցանցը, ինչում կհամոզվեք՝ սեղմելով այս հղմանն ու ծանոթանալով մեր՝ բնակարանի համար նախատեսված աքսեսուարների լայն ու բազմազան տեսականուն: Ահա նաև մի քանի նկար, որպեսզի համոզվեք փոքրիկ դետալների կարևորդության մեջ: