Ջոկոնդայի դուռը
2019-05-23
Մուտքի ու միջսենյակային դռներ ընտրելու հարցում գնորդները միշտ բծախնդիր են, քանի որ դրանք բնակարանի ինտերիերի կարևորագույն տարրերից են: Տարեցտարի դռների խանութներ են ավելանում ու տեսականին լրացվում է ավելի որակյալ ու բազմազան նմուշներով, սակայն այս մեկը հաստատ տարբերվում է մյուսներից:
«Ջոկոնդայի դուռ» կոչվող այս դուռը գտնվում է Բուխարեստում և համարվում է ամենաթանկն աշխարհում: Այն կզարդարի այն առատաձեռն գնորդի բնակարանը, որը պատրաստ կլինի վճարել 34 000 դոլար Մոնա Լիզայի պատկերը կրող այս դռան համար: Այն պատրաստելու համար օգտագործվել են 31 707 Swarowski բյուրեղներ, իսկ պատկերը բնական կաշվից շրջանակի մեջ է:
Պետք է նշել, որ թանկարժեք դռներ պատրաստելիս հազվադեպ է մետաղ օգտագործվում, հիմնական շեշտը դրվում է թանկարժեք փայտի վրա: Օգտագործվող նուրբ կաշին կամ քարերը, իհարկե, դիմացկուն չեն համարվում, և բավականին փխրուն են միջսենյակային դռան ամենօրյա օգտագործմանը դիմանալու համար, ուստի այսպիսի դռները կա՛մ տեղադրվում են քիչ օգտագործվող վայրում, կա՛մ դրանից բացի կա այլ հիմնական դուռ,որը պաշտպանում է երկրորդին խոնավությունից և ավելի հուսալի է բնակարանի անվտանգության համար:
Դռների թանկարժեքությունը կարող է ոչ միայն պատրաստման ընթացքից ու նյութերից կախված լինել, այլ, օրինակ, նրանից, թե ով է նախկինում այն օգտագործել: 2011թ. 2500 դոլար մեկնարկային արժեքով աճուրդի դրվեց խորհրդաշնական «The doors» (Դռներ) անվանումը կրող ռոք խմբի երգիչ Ջիմ Մորրիսոնի տան դուռը, որի գնորդն ու վերջնական գինը մինչ օրս անհայտ են:
Այսքանն ամենաթանկ դռան մասին, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Maria Luce խանութ սրահների շքեղ, օրիգինալ ու որակյալ դրսի ու միջսենյակային դռների տեսականուն, անպայման խորհուրդ ենք տալիս այցելել այս հղմամբ: