Ջահերի ի՞նչ ոճեր կան
2019-05-30
Ինտերիերին համապատասխան ջահ ընտրելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ ոճեր կան և ինչով են դրանք միմյանցից տարբերվում: Բացի հիմնական ոճերից այժմ հաճախ հանդիպում են դրանց խառնուրդներ, իսկ այս դեպքում արդեն հստակ տարանջատել ոճերը հնարավոր չէ, ուստի դիզայներները հիմնվում են սեփական փորձի ու «հոտառության» վրա:
Դասական ջահեր
Առաջացել է ամենաառաջինը: Բնորոշ է սիմետրիկ կառուցվաքը, սահուն գծերն ու ճշգրիտ երկրաչափական պատկերները: Այս ոճն իր մեջ կրում է շքեղություն ու էլեգանտություն: Հիմնականում պատրաստվում է բրոնզից , ապակուց, բյուրեղապակուց, իսկ հին ժամանակների շունչ հաղորդելու համար օգտագործվում են հնաոճ լամպեր:
Ծաղկային ջահեր
Շատ հեշտ տարբերվող ու օրիգինալ ոճ է: Լուսամփոփների, լամպերի, տորշերի ու ջահերի դիզայնի մեջ օգտագործվում են թերթիկներ, տերևներ, կոկոններ, ծաղիկներ ու նույնիսկ ամբողջական փնջեր: Իմաստը բնությանը հնարավորինս մոտ մոտիվներով ու վառ գույներով լուսատուներ ստանալն է:
Տիֆֆանի ջահեր և լամպեր
Ունի թափանցիկ խճանկարի տեսք: Ապակու կտորները հավաքվում են հատուկ սոսնձով, իսկ փուչ մասերը լցվում են թեթև մետաղով: Էլէգանտ այս լուսատուները տալիս են նուրբ ու գունավոր լույս:
Մինիմալիստական ոճի չահեր
Այս ոճի հիմքում զսպվածությունն ու պարզությունն է: Մինիմալիստական ոճի վառ օրինակ է սկանդինավյան ինտերիերը: Այս ոճի լուսատուներին բնորոշ է միագույն արտաքինն ու լույսը, սահուն, լակոնիկ ձևն ու փոքրաթիվ դետալները:
Մոդեռն ջահեր
Այս ոճը ներառում է դիզայնի 2 ուղղություն՝
- Բնության մոտիվները դիզայնի մեջ՝ միջատների կամ բույսերի տեսքով լուսատուներ,
- Երկրաչափական պատկերներով ստացված լուսատուներ, որոնք աչքի են ընկնում վառ ու կոնտրաստային գույներով, անհամաչափությամբ և արտասովոր կորություններով:
Hi-tech և techno ջահեր
Այս ոճը մոդեռնից հստակ տարանջատելը երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալների համար է բարդ, բայց այստեղ ավելի բնորոշ է հղկված մետաղական կոնստրուկցիաների ու մեծ քանակի արտացոլող դետալների օգտագործումը:
Քանթրի ջահեր
Այս ոճին բնորոշ են բրոնզե տարրերը, շղթաները, ձեռքի աշխատանքի նմանակումը դետալների մեջ:
Բյուրեղապակյա ջահեր
Այս բյուրեղների միջով անցնող լույսի ծիածանանման երանգները ոչ ոքի անտարբեր չեն թողնի իրենց շքեղ ու փայլուն տեսքով:
Իսկ Երևանում ամենաշքեղ ու օրիգինալ դասական, մոդեռն, պրեմիում, լոֆտ, լեդ և այլ ջահերին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ ու նույնիսկ կատարել օնլայն գնումներ: Maria Luce-ում հաստատ կգտնեք լավագույն լուծումները Ձեր բնակարանի համար: