Ինչպե՞ս ջահերի տեսականուց կատարել ճիշտ ընտրություն
2019-06-17
Ջահերի խանութներում կարելի է հանդիպել իրարից լրիվ տարբեր լուսավորման պարագաների լայն տեսականի, ինչը երբեմն բարդացնում է կատարվելիք ընտրությունը: Պետք է հիշել, որ ընդհանուր առմամբ առանձնացվում է լուսատուների 3 հիմնական տեսակ՝
1)Պատերին և առաստաղին ամրացվող լույսեր, որոնք հարմար են փոքր տարածքների լուսավորման համար՝ լոգարան, խոհանոց, միջանցք, երեխաների սենյակ:
2)Կախովի ջահեր, որոնք, շնորհիվ դիզայներական հազարավոր լուծումների, կկարողանան ներդաշնակ դառնալ ցանկացած բնակարանի դիզայնի հետ:
3)Ներկառուցվող լուսատուներ, որոնք օգտագործվում են որպես լուսավորության լրացուցիչ աղբյուր և ընդգծում են ինտերիերի կոնկրետ մասերը:
Ջահերի խանութ-սրահների ահռելի տեսականու մեջ ջահի օպտիմալ չափ ընտրելու համար հարկավոր է գումարել տարածքի երկարությունն ու լայնությունը և ստացվածը բազմապատկել 10-ով: Արդյունքում կստացվի ջահի օպտիմալ տրամագիծը՝ արտահայտված սանտիմետրերով: Պետք է նաև հասկանալ՝ արդյոք 1 լամպը կհերիքի տարածքը լուսավորելու համար, թե հարկավոր է մեկ լամպանի լուսատուներից կոմբինացիա ստանալ կամ ընտրել շատ լամպերով ջահեր: Հենց լամպիկներն էլ ունեն տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են էներգախնայողությամբ, գնով, երկարակեցությամբ և լույսի ուժգնությամբ, ուստի այս գործոնները ևս պետք է հաշվի առնել լուսավորումը կազմակերպելիս: Պետք է հասկանալ՝ որքան լուսավորություն է անհրաժեշտ սենյակի լուսավորման համար, ինչի համար պետք է հաշվել լամպերի հզորությունը՝ գումարելով ջահի բոլոր լամպիկների հզորությունները: Հյուրասենյակի համար լուսավորությունը պիտի լինի 240Վտ, խոհանոցի համար՝ 150Վտ, իսկ լոգասենյակի համար բավարար կլինի 120Վտ-ը:
Կարող եք ընտրել նաև՝ ելնելով պատրաստման նյութից:
1. Ապակյա ջահեր, որոնք տոնական տեսք են տալիս սենյակին, բայց պահանջում են մանրամասն խնամք: Համապատասխանում են, օրինակ, հյուրասենյակներին:
2. Մետաղական ջահեր, որոնք աչքի են ընկնում ամրությամբ, կարող եք պատրաստվել պղնձից, բրոնզից կամ պողպատից, պատվել նիկելով կամ ոսկով:
3. Փայտյա ջահեր, որոնք մեծ մասամբ օգտագործվում են քաղաքից դուրս գտնվող քանթրի կամ ասիական ոճ ունեցող տարածքներում: Սրանք սենյակին հաղորդում են հարմարավետություն, բայց պահանջում են հատուկ խնամք և աչքի չեն ընկնում դիմացկունությամբ:
4. Պլաստիկ ջահեր, որոնք մատչելի են, տալիս են ընտրության լայն հնարավորություն շնորհիվ ձևերի, չափերի ու գույների բազմազանության:
Այժմ, երբ դուք արդեն շատ լավ պատկերացում ունեք, թե ինչպես կատարեք ջահի ընտրություն, սիրով հրավիրում ենք ձեզ՝ ծանոթանալու Մարիա Լուչե խանութների ցանցի շքեղ և օրիգինալ լամպերի ու ջահերի տեսականուն, քանի որ այստեղ հաստատ կկարողանաք ընտրել լավագույնը: Ժամանակ չունե՞ք մեզ այցելելու, պարզապես սեղմե՛ք այստեղ ու կծանոթանաք մեր տեսականուն առցանց: