Երկրաչափությունը ինտերիերի դիզայնի մեջ
2019-05-20
Երկրաչափական պատկերների լայն կիրառումը ինտերիերում կապված է այն հանգամանքի հետ, որ նորաձևությունն այս ոլորտում ևս կենսապարբերաշրջանի ձևով է զարգանում, և այսօր հետ է վերադարձել նախորդ դարի կեսերին ամենատարածված ոճը՝ վառ, աչքի ընկնող երկրաչափական պատկերներ: Այստեղից էլ առաջացավ ժամանակակից դիզայներների սերը դեպի խոշոր ու պարզեցված նախշերը:
Մոդեռն մոտեցումների ազդեցությունը երևում է մեղմ, զսպված գույների կիրառման մեջ: Երկրաչափության օգտագործումը ինտերիերի դիզանի մեջ արտահայտվում է պրիմիտիվիզմի, խիստ պարզեցված պատկերի ներկայացման միջոցով, ինչն անմիջապես դեպի իրեն ուշադրություն է գրավում: Բացի դրանից, այստեղ կա ավելի խորը սիմվոլիզմ՝ մաթեմատիկայի կանոնների մասին հիշեցում ամեն րոպե:
Ահա երկրաչափական պատկերների և տպագրության կիրառման մի քանի օրինակներ, որոնք շատ արագ հավանության արժանացան մարդկանց կողմից:
Կահույքի՝ հատկապես կոմոդների, պահարաների երկրաչափական ձևավորումը ևս անտարբեր թողնի ոչ մի այցելուի: Այն կարող է և՛ վառ ու կոնտրաստային գույների կահույք լինել, և՛ առավել զսպված ու հանգիստ, միագույն: Կարող է լինել միաժամանակ մի քանի նյութից պատրաստված կահույք, ունենալ միանգամայն սիմետրիկ կառուցվածք կամ արտահայտված ասիմետրիա: Ամեն դեպքում նմանատիպ կահույքը շատ նորաոճ տեսք կունենա Ձեր բնակարանում:
Երկրաչափական պատկերները օգտագործվում են ոչ միայն հարթության վրա, այլև տարածության մեջ (դռներ, կահույք, բուխարիներ, պաստառներ, սալիկներ և այլն): Տարածականությունը ստացվում է բաց ու մուգ տոների կիրառման, ստվերների ստացման միջոցով:
Ահա կահույքի և լամպերի մաքսիմալ պարզ երկրաչափական դիզայն: Որքան պարզ տեսք ունենա սեղանը, փափկաթոռը, պահարանը, բազկաթոռը, այնքան վառ ու արտահայտիչ կլինի նրա դերը՝ որպես ճարտարապետության հետ միաձուլվող առարկա:
Գնդերի տեսքով լուսատուներ, եռանկյունի աթոռներ, վեցանկյան տեսքով սուրճի սեղաններ, քառակուսի փափկաթոռներ – այս ամենը լակոնիկ ու մինիմալիստական ոճի ինտերիերի տարրեր կարող են դառնալ:
Այսօրվա բլոգի համար նախատեսված էր այսքանը, իսկ եթե ցանկանում եք տեսնել Երևանում և Թբիլիսիում գործող ամենաօրիգինալ կահույքի սրահի՝ Maria Luce-ի տեսականին, անպայման սեղմե՛ք այս հղմանը: