5 բջջային հավելված ինտերիերի գրագետ ու օրիգինալ դիզայնի համար
2019-05-22
Ով զբաղվել է ինտերիերի դիզայնով, կհաստատի, որ դա ամենևին հեշտ գործ չէ, սակայն շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների` այդ խնդիրը հնարավոր է մի փոքր ավելի հեշտ լուծել, քանի որ ստեղծվել են հրաշալի հավելվածներ, որոնք կօգնեն իրականություն դարձնել ձեր մտահղացումները:
#1 Color Capture
Հետաքրքիր երանգ ք հանդիպել, սակայն չգիտե՞ք՝ այն ինչպես է կոչվում, ապա ձեզ պետք է Color Capture-ը: Սա հարմարավետ հավելված է, որը ստեղծվել է ներկեր արտադրող ընկերության կողմից: Այն թույլ է տալիս նկարել անհրաժեշտ գույնը և գտնել նրա նկարագիրը: Այն ձեզ կառաջարկի նաև լրացուցիչ այլ երանգներ, որոնք համապատասխանում են ձեր նկարած գույնին:
iOS / Android
#2 Measured
Ինտերիերի դիզայնի մեջ ամենաբարդ խնդիրներից մեկը կահույքի ու դեկորի համար ճիշտ մասշտաբի ընտրությունն է: Եթե կահույքը չափերով մեծ է, տարածքը գերծանրաբեռնված և նեղ տեսք կունենա, իսկ հակառակ դեպքում կստեղծվի դատարկության տպավորություն: Այս հավելվածը թույլ է տալիս վերածել ձեր բջջայինի տեսախցիկը տարածաչափի:
iOS
#3 Magic Plan
Այս ունիվերսալ ծրագիրը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել ինտերիերի անհատական պլան՝ օգտագործելով միայն հեռախոսի տեսախցիկը: Պարզապես պետք է նկարել անհրաժեշտ տարածքը, և հավելվածը ցույց է տալիս, թե մոտավոր որքան տարածք կարող եք օգտագործել դիզայնի պլանավորման համար: Այստեղ դուք կարող եք ինքներդ ավելացնել կահույքի տեսականի և բնակարանի ձևավորման աքսեսուարներ և տեսել՝ ինչ տեսք ունի այն ձեր սենյակում: Իհարկե, 100% ճշգրտությամբ արդյունք ստանալ չի լինի, սակայն ինտերիերի ապագա տեսքի մասին հաստատ պատկերացում կստանաք:
iOS / Android
#4 Gallery Wall Designer
Այս հավելվածը թույլ է տալիս նկարել պատը և հետո վրան ավելացնել նկարներ և ֆոտոներ, անել դրանց գունային ու չափային համադրություններ, որոշել ոճը, գույնը, ֆորմատը:
#5 Rooms
Այս հավելվածը բավականին պարզ է օգտագործման մեջ: Այն պարունակում է 14 000 000-ից ավել ինտերիերի լուսանկարներ, որոնք բաժանված են տարբեր կատեգորիաների: Դուք կարող եք նայել դրանք, պահպանել դուր եկածները «Ideabook» բաժնում: Ձեր հավանած նկարների հիման վրա համակարգը ձեզ կառաջարկի նմանատիպ դիզայններ: Սա կօգնի նաև դիզայներներին հասկանալ, թե մարդկանց ինչն է դուր գալիս և ինչը՝ ոչ:
#6 Havenly
Բոլորն էլ երբեմն զգում են կոլեգաների օգնության կամ ավելի պրոֆեսինալների կարծիքի կարիքը: Եթե ինտերիերի դիզայնի հետ կապված խնդիրներ կան, ապա այստեղ կարող եք բեռնել նկարը և ստանալ մասնագետի խորհրդատվությունն առանց բազմուցից վեր կենալու: